Սեղանի շուրջ
Բաց զրույց իրական անունով և միացված կամերայով՝ «Մի քանիսով»-ի թողարկումներից հետո, Սարգսի հետ։ Խոսում ենք գաղափարների և ընդհանուր փորձի մասին, ոչ թե անձնական խնդիրների։
Լսվելու, հասկացվելու, պարզապես կողքին մեկը ունենալու։ «Մի քանիսով»-ում մարդիկ հավաքվում են փոքր խմբերով, խոսում են կյանքի մասին և լսում միմյանց։
Մեզանից շատերը նույն բանն են ապրում՝ հոգնածություն, անորոշություն, համեմատություն, մենակություն։ Բայց սովոր ենք լռել ու ասել՝ «կանցնի»։ Մենք ստեղծել ենք մի տեղ, որտեղ կարելի է խոսել։
10 մարդուց 8-ը համաձայն է, որ մեզ մոտ խուսափում են խոսել հոգեկան դժվարությունների մասին
APR Group, 2025Այն, ինչ ապրում ես, ապրում են նաև ուրիշները։ Երբ լսում ես նրանց, հասկանում ես, որ նորմալ է այդպես զգալ։
Երբեմն խորհուրդ պետք չէ։ Պետք է, որ մեկը լսի մինչև վերջ՝ առանց դատելու։
Ուրիշի պատմության մեջ գտնում ես քո ուժը, իսկ քո պատմությունը օգնում է մեկ ուրիշին։
Ընտրիր՝ ինչպես ես ուզում խոսել։ Երկու դեպքում էլ կողքիդ մոդերատոր է, և ոչ ոք քեզ չի դատում։
Բաց զրույց իրական անունով և միացված կամերայով՝ «Մի քանիսով»-ի թողարկումներից հետո, Սարգսի հետ։ Խոսում ենք գաղափարների և ընդհանուր փորձի մասին, ոչ թե անձնական խնդիրների։
Փոքր խումբ կեղծանունով, միայն ձայնով։ Այստեղ կարելի է կիսվել անձնական փորձով՝ առանց վախենալու, որ քեզ կճանաչեն։
Ոչինչ չես ներբեռնում։ Ամեն ինչ քո Telegram-ում է։
Բոտը ցույց է տալիս մոտակա սեղաններն ու թեմաները։
Կստանաս հիշեցում նախորդ օրը և մեկ ժամ առաջ։
Մեկանգամյա հղումը բացվում է հեռախոսի բրաուզերում։ Հավելված պետք չէ։
Կստանաս օգտակար նյութեր, թողարկում և հաջորդ հանդիպման հրավեր։
Telegram չունե՞ս։ Կարող ես գրանցվել email-ով
«Մի քանիսով»-ը Սարգսի փոդքասթն է կյանքի և ինքնաճանաչման մասին։ Թողարկումներում խոսում ենք այն մասին, ինչ շատերը մտածում են, բայց հազվադեպ են ասում։ Հիմա այդ զրույցը շարունակվում է ձեզ հետ։
Գրանցումը բոտում է, տեղերը սահմանափակ են։
Մենք լուրջ ենք վերաբերվում քո վստահությանը։
Ամեն հանդիպում վարում է պատրաստված մոդերատոր։
Հանդիպումները չեն ձայնագրվում և չեն պահվում։
Կարող ես միայն լսել։ Շրջանում՝ կեղծանունով, առանց կամերայի։
«Մի քանիսով»-ը թերապիա չէ և չի փոխարինում մասնագետին։ Եթե պետք է, կօգնենք գտնել մասնագետ։
Զանգիր հիմա. դու մենակ չես։
«Մի քանիսով» փոդքասթի հեղինակը։ Վարում է «Սեղանի շուրջ» զրույցները։
Պրոդուկտ դիզայներ, հարթակի համահիմնադիր և մոդերատոր։
Մենք հոգեբաններ չենք։ Մենք նրանցից ենք, ում նույնպես պետք են այսպիսի զրույցներ։
Զրույցները վարելու համար անցնում ենք հոգեբանական առաջին օգնության ուսուցում և աշխատում ենք հոգեբան-խորհրդատուի հետ։
Ոչ։ Սա մոդերացվող զրույց է նմանների հետ։ Եթե մասնագետի օգնություն է պետք, կօգնենք գտնել այն։
Հիմա ամեն ինչ անվճար է։
Ոչ։ Կարող ես միայն լսել։ Շատերն առաջին անգամ հենց այդպես են անում։
Սեղանի շուրջ՝ մյուս մասնակիցները, որովհետև այն անունով է։ Շրջանում՝ ոչ ոք. այնտեղ դու կեղծանունով ես, և կամերան անջատված է։
Շրջանում սեղմիր «Ճանաչեցի», և լուռ դուրս կգաս։ Բոտը կառաջարկի ուրիշ խումբ։
Կարող ես գրանցվել email-ով. կստանաս նույն հիշեցումներն ու հղումները։
18-ից։
Առաջին քայլը ամենադժվարն է։ Մնացածը կանենք միասին։
Միանալ Telegram-ովԿգրենք միայն սեղանների և շրջանների մասին։ Ցանկացած պահի կարող ես հրաժարվել։