Գաղտնիության քաղաքականություն
Թարմացված՝ 9 հոկտեմբերի, 2026 · տարբերակ 0.1 (սևագիր)
«Մի քանիսով»-ը պահում է հնարավորինս քիչ տվյալ։ Այստեղ պարզ լեզվով գրված է, թե ինչ ենք պահում, ինչու և ինչպես կարող ես այն ջնջել։
Սա սևագիր է։ Վերջնական տեքստը հրապարակվում է իրավաբանի ստուգումից հետո։
Ով ենք մենք
«Մի քանիսով»-ը մոդերացվող զրույցների հարթակ է հայերենով։ Պատասխանատու են Ինեսան և Սարգիսը։ Կապ՝ hello@miqanisov.am։
Ինչ ենք պահում
- Telegram-ի օգտատիրոջ նույնացուցիչ (թիվ), որ բոտը կարողանա քեզ գրել։ Հեռախոսահամարդ բոտը չի տեսնում։
- Email, եթե գրանցվել ես email-ով։ Այն պահվում է գաղտնագրված։
- Քո ընտրած անունը («Սեղանի շուրջ») կամ կեղծանունը (շրջաններ)։ Իրական անուն չենք պահանջում։
- Թեմաները, որոնք ընտրել ես, գրանցումները սեղաններին ու շրջաններին, ներկայությունը։
- Տրամադրության գնահատականը 1–5 սանդղակով սեսիայից առաջ և հետո և «Այսօր քեզ լսեցի՞ն» պատասխանը։
- Բոտին գրած հաղորդագրությունները, որոնց պատասխանում են մոդերատորները։
- Համաձայնության ժամը և տեքստի տարբերակը։
Ինչ չենք պահում
- Հանդիպումների աուդիո կամ վիդեո։ Հանդիպումները չեն ձայնագրվում։
- Հեռախոսահամար, լուսանկար, հասցե։
- Անունով և կեղծանունով պրոֆիլները մոդերատորների վահանակում կապված չեն և միասին չեն ցուցադրվում։
Ինչու ենք պահում
Որ կարողանանք քեզ հիշեցնել հանդիպման մասին, ուղարկել մեկանգամյա հղումը, պատասխանել հարցերիդ և ուղարկել օգտակար նյութեր։
Ագրեգացված թվերով հասկանալու համար, թե որ թեմաներն ու ժամերն են պետք մարդկանց։ Անալիտիկայում երևում են միայն ընդհանուր թվեր, 5 հոգուց փոքր խմբերը չեն ցուցադրվում։
Ով է տեսնում
Միայն մոդերատորները, և միայն այն, ինչ պետք է իրենց սեսիաների համար։ Մոդերատորը չի տեսնում քո Telegram հաշիվը կամ email-ը։ Միջադեպերի գրառումների և նամակների ամեն բացում գրանցվում է։
Տվյալներ չենք վաճառում, գովազդ չենք ցուցադրում, գովազդային թրեքերներ կայքում չկան։
Ծառայություններ երկրից դուրս
Telegram-ը, հոսթինգը և AI օգնականը աշխատում են Հայաստանից դուրս գտնվող սերվերներով։ Դա միջսահմանային փոխանցում է, և դրա համար վերցնում ենք քո համաձայնությունը բոտում։ AI-ին երբեք չենք ուղարկում կեղծանունդ կամ Telegram նույնացուցիչդ։
Որքան ենք պահում
Պահպանման ժամկետները որոշվում են իրավաբանի հետ և կհրապարակվեն այստեղ։ Մինչ այդ՝ տվյալները պահվում են, քանի դեռ օգտվում ես ծառայությունից։
Ինչպես ջնջել
Բոտում գրիր /delete։ Տվյալներդ կջնջվեն, իսկ բոտը կհաստատի։ Email-ով գրանցվածները կարող են գրել hello@miqanisov.am։
Անվտանգության միջադեպերի գրառումները պահվում են առանձին՝ ըստ իրավաբանի սահմանած կանոնի։
Քո իրավունքները
- Իմանալ, թե ինչ ենք պահում քո մասին։
- Ուղղել կամ ջնջել տվյալները։
- Հետ կանչել համաձայնությունը ցանկացած պահի։
- Անջատել նյութերը կամ բոլոր ծանուցումները՝ առանց ջնջելու հաշիվը։
